Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը

«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը
05.02.2015 | 22:17

«Հիմնադիր խորհրդարանի» ասուլիսը Հանրապետության հրապարակում կազմակերպիչների նախատեսած սցենարով չընթացավ: Դեռ մինչև ասուլիսը ոստիկանները բերման ենթարկեցին շարժման երկու անդամների, որոնք փորձում էին հրապարակում կայանել հունվարի 31-ին Բերձորում վնասված ավտոմեքենաները: Ոստիկանների պահանջին չենթարկվելու համար Կենտրոնի բաժին տարվեցին Գևորգ Սաֆարյանը և Հայկ Գրիգորյանը, երեք ավտոմեքենա տեղափոխվեց տուգանային հրապարակ: Ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, ոստիկանությունը թույլ չէր տալիս Հանրապետության հրապարակում կայանել ավտոմեքենաները՝ պատճառաբանելով, թե այդտեղ այլ միջոցառում է նախատեսված: Ավելի ուշ մեկնարկած ասուլիսի ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը ի պատասխան հարցի, թե ինչու էր հայաստանյան ռեժիմի դեմ պայքարող շարժումը ճանապարհ բռնել դեպի Լեռնային Ղարաբաղ, պատասխանեց, որ Հայաստանն ու Արցախը մեկ միություն են, և երկուսն էլ միևնույն ռեժիմի զոհերն են. «Ստեփանակերտի ռեժիմը երևանյան ռեժիմի մասնաճյուղն է: Իսկ ՀՀԿ-ն Հայաստանում հայ ժողովրդի իշխանությունը յուրացրած համակարգի հիմնական բաղադրիչներից մեկն է, և այդ կուսակցության վերնախավը քրեական հանցագործություն է կատարել և կատարում է շարունակաբար, որովհետև բռնությամբ, խաբեությամբ և կեղծիքով հայ ժողովրդի իշխանությունը յուրացնելու գործին մասնակցել է և մասնակցում է»:
Բերձորում կատարվածը «Հիմնադիր խորհրդարանը» որակում է «նախօրոք հրահանգված բռնություն», որի ժամանակ վնասվել է 20 ավտոմեքենա, առևանգվել կամ կոտրվել է 3 տեսախցիկ: Ընդհանուր վնասի չափը, ըստ Վարուժան Ավետիսյանի, կազմում է 35 հազար դոլար: «Հիմնադիր խորհրդարանը» դիմում-բողոք չի ներկայացնելու իրավապահներին, քանի որ, Ավետիսյանի ձևակերպմամբ՝ տրամաբանություն չեն տեսնում: Փոխարենը կբացվի հաշվեհամար, որտեղ շարժման համախոհները կկարողանան փոխանցել իրենց նվիրատվությունները:
Դեպի Արցած իրազեկման երթի մասնակից Կարո Եղնուկյանին բարկացրել են Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի խոսքերը, թե Բերձորի միջադեպի տեսանյութի տարածումը «սադրանքի շարունակությունն է»:
«ՈՒրեմն դուք մեր մեքենաները ջարդեք, մեզ ծեծեք, և մենք եթե ցույց տանք, որ դա արել եք, դա վատ է: Ինչո՞ւ եք մեր տեսախցիկները ջարդում: Ինչո՞ւ Արցախ TV-ն չի ցույց տալիս կադրերը․․․ Իրենք ունեին «դրոն»` անօդաչու սարք վերևից նկարահանող, իրենք ունեին Արցախ TV-ի այդ մեծ տեսախցիկը»,- հավելեց Եղնուկյանը:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ